Հոգեկան առողջություն
Կին և տղամարդ (սկիզբը` նախորդ համարում)
Նախորդ համարում մենք անդրադարձել էինք կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններին, որոնք առավել ցայտուն են արտահայտված: Մենք հավակնություն չունենք նկարագրելու բոլոր տարբերությունները, կանդրադառնանք թերևս առավել հատկանշականներին:
Մեր կարծիքով, բոլոր տղամարդիկ և կանայք միմյանցից իսկապես շատ տարբեր են:
Ինչպես արդեն նշել էինք, խոսքը վերաբերում է «միջին տիպական» կնոջը և տղամարդուն: Աղյուսակում բերված են տղամարդկանց և կանանց առավել զարգացած հատկանիշները: Նախորդ համարում մենք անդրադարձել էինք ընկալման առանձնահատկություններին, ինտուիցիային` ներըմբռնմանը, դիտողականությանը, խառնվածքին, հուզականությանը:
Ընդունակություններ և նախասիրություններ
Ուսումնասիրություններով* հաստատվում են տղամարդկանց և կանանց հոգևոր և մտավոր կառուցվածքի նկատելի տարբերությունների առկայությունը:
Պարզվում է, որ աղջիկներն ավելի ունակ են կարդալու և գրելու, լեզուներին տիրապետելու, գեղագիտական հարցերում, իսկ տղաներն ավելի մեծ հաջողության են հասնում ճշգրիտ գիտությունների և մաթեմատիկայի ուղղությամբ, ինչը մեծ ազդեցություն է թողնում նրանց հետագա կյանքի վրա:
Ամփոփելով կարելի է ասել, որ բարձր ինտելեկտուալ կարողություններով տղաներն ավելի շատ են, քան աղջիկները, միևնույն ժամանակ ցածր ինտելեկտ ունեցող տղաները նույնպես գերակշռում են:
Ընթերցելու հմտություններ ձեռք բերելու անկարողությունը և կակազելը տղաների մոտ երեք անգամ ավելի հաճախ է արտահայտվում, նրանց շրջանում մտավոր հետամնացությունը գրեթե մեկ ու կես անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան` աղջիկների:
Կանանց մտածելակերպին ավելի բնորոշ են գեղեցիկի զգացողությունն ու ներդաշնակությունը, հարցերը նրբորեն վերլուծելու հատկությունը, խորը ինտուիցիան և անմիջականությունը: Տղամարդկանց մտածողությունն առավել աբստրակտ է` վերացական, հաճախ պարադոքսալ, նրանք ավելի հանդուգն են և աչքի են ընկնում երևակայական մեծ թռիչքով:
Ճշգրիտ գիտություններում երիտասարդ տղաները մոտավորապես յոթ անգամ ավելի բարձր առաջադիմություն են հանդես բերում, քան աղջիկները: Ավելի վառ դա արտահայտվում է այն ամենում, ինչը կապված է ինֆորմատիկայի, համակարգիչների, մեխանիկայի, էլեկտրոնիկայի, մեքենաների հետ:
Մյուս կողմից` տղաները զգալիորեն հետ են մնում, երբ խոսքը վերաբերում է ընթերցանությանը, հիշողությանը, ընկալման արագությանը: Նրանք ավելի թույլ են բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են լեզվական ունակություններին և հմտություններին:
Կանայք տղամարդկանցից ավելի վաղ և ավելի հստակ են տարբերակում գույները, երանգները և հոտերը: Նրանց աշխատանքային հմտություններն ավելի հաստատուն են, նրանք հեշտությամբ են յուրացնում և տիրապետում նոր նյութին:
* Աարրի Հեջես և Էմի Նոուվելլի, Չիկագոյի համալսարան, ԱՄՆ
Էներգետիկա
Տղամարդու էներգետիկան համարվում է «տեղային կամ կետային»: Հայտնի է, որ կետերը տարածության մեջ չեն խանգարում միմյանց համատեղ գոյություն ունենալ: Տղամարդկանց հատուկ է անկախության զգացումը, որը չի խանգարում տարբեր ուղղվածությունների և նպատակների համատեղ գոյությանը:
Կնոջ էներգիան տարածական է: Երբեմն միաժամանակ տարբեր փոխազդեցություններ ստիպում են կանանց զիջել տարածության մի մասը: Ընդ որում, նրանք վախենում են կորցնել իրենց տարածական ՙէներգետիկ՚ դիրքերը, խճճվել և ձուլվել փոխազդեցություների շրջանակներում:

Երբ երկու ընկերուհիներ զրուցում են, նրանք չեն վախենում իրար կորցնելուց, քանի որ նրանց թեման մակերեսային է, տարածական դիրքեր չի պահանջում: Միգուցե նման մոտեցումն ավելի պարզորոշ բացատրում է, թե ինչու տղամարդուն ավելի հեշտ է տղամարդու հետ ընդհանուր լեզու գտնելը, չէ՞ որ կետերը միմյանց չեն խանգարում:
Ճապոնացիներն ապացուցել են, որ տղամարդն ի ծնե հարվածելու, ծեծելու, խփելու (մեխերը), կրակելու պահանջմունք ունի: Այսինքն, տղամարդկանց էներգիան պայթյունավտանգ է: Այդ պատճառով էլ տղամարդիկ (ի տարբերություն կանանց) դժվարությամբ են դիմանում երկարատև ու միապաղաղ աշխատանքին:
Կինն իր բնույթով շատ ավելի կայուն և պահպանողական է, քան տղամարդը, քանի որ նա է մարդկային տեսակի պահպանողն ու շարունակողը: Այդ պատճառով էլ նա ավելի հարատև է տարածական դաշտում: Որպեսզի ավելի լավ պատկերացնենք դաշտերի նման տարբերությունը, կանանց էներգետիկան կարելի է համեմատել ջրի էներգետիկայի հետ: Հետևաբար կինն ավելի հեշտ է հարմարվում փոփոխված իրավիճակին: Արդյունքում նա ավելի կենսունակ է դառնում: Տղամարդկանց էներգետիկան կանխորոշում է նրանց ավելի մեծ ակտիվությունը:
Վերացականը և կոնկրետը
Կանայք նախընտրում են կոնկրետը վերացականից, տղամարդիկ` ճիշտ հակառակը: Նրանք իրենց ավելի վստահ են զգում, երբ ունեն խնայողություններ: Կանայք նախընտրում են դրամից կոնկրետ օգուտ ստանալը, այսինքն` ձեռք բերել որևէ բան, չթողնելով դա ապագային (ըստ որում, նրանցից յուրաքանչյուրը կարծում է, թե դրամը իրենից ավելի լավ ոչ ոք չի կարող ծախսել):
Հետևյալ պատմությունը նույնպես ցույց է տալիս հարցի նկատմամբ տղամարդու և կնոջ տարբեր մոտեցումները:
Կինն ու տղամարդը քայլում են անապատով: Հանկարծ ավազի վրա նկատում են մի սնդուկ:
Տղամարդը. որտեղի՞ց է սա հայտնվել:
Կինը. տե'ս, թե ինչ կա մեջը:
Կանանց գործնականությունը բարձր հուզականության հետ մեկտեղ կարող է տալ «դժոխային խառնուրդ»:
Աշխատանքի ընկալումը
Տղամարդու համար աշխատանքն ինքնադրսևորման և ինքնարտահայտման միջոց է, կնոջ համար` շփում և հարգանքի արժանանալու վայր:
1992թ. անցկացված և անցյալ տարի կրկնված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց տվեցին, որ կնոջ համար կոլեկտիվում լավ հարաբերությունները, ղեկավարի անձնային որակները հիմնական դրդապատճառներն են աշխատավայրի ընտրության և գնահատման հարցում: Տղամարդիկ կարևորում են մասնագիտությունը, դրա բովանդակությունը, աշխատանքային գործառույթները և աշխատավարձը: Կանանց համար նույնպես այդ ամենը կարևոր է, բայց առաջնային չէ:
Կոլեկտիվում կանանց աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է առավելապես փոխըմբռնմամբ: Եթե հակասությունները, որոնք ամեն տեղ անխուսափելի են, չեն ձգձգվում և վերածվում կոնֆլիկտի, կանանց աշխատանքի արդյունավետությունը բարձրանում է 20-30 տոկոսով:
Անուղղակիորեն դա հաստատում է նաև «մարդ-մեքենա» համակարգում գործունեության ցուցանիշը: Հայտնի է, որ կինն ավելի վատ է աշխատում համակարգչով, քան տղամարդը. չէ որ այդ աշխատանքում բացակայում է իր համար այդքան կարևոր «մարդ-մարդ» հարաբերությունը:
Կնոջ կյանքում շատ բան փոխհատուցվում է կոլեկտիվում ունեցած փոխհարաբերություններով: Հետազոտված կանանց 80%-ը նշում է.«Աշխատավայրում ես մարդ եմ, անձ»,«Աշխատանքային օրվա ընթացքում ես զգում եմ, որ ինձ հասկանում են, գնահատում, ես օգուտ եմ բերում հասարակությանը»,«Աշխատանքն ինձ թույլ է տալիս վերապրել ընտանեկան անհաջողությունները, ամուսնուս կոպտությունը, երեխայի մեկուսացումն ընտանիքից»: Գուցե հենց այդ պատճառով են կանայք այդքան սիրում թեյ, սուրճ խմել աշխատանքի վայրում: Դա ոչ այնքան շեղում է նրանց, որքան միավորում, բերում հոգեկան հավասարակշռության և շփման պահանջի բավարարման:
Անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու
համար կարող եք զանգահարել
26-35-43 հեռախոսահամարով:
19.04.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ